Վայոց ձորի տեսարժան վայրերը

Հերհեր գյուղ

Հերհեր գյուղը գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզում, մարզկենտրոնից 32 կմ արևելք, Արփա գետի աջակողմյան վտակ Հերհեր գետի միջին հոսանքի աջ կողմում, Վայոց սար լեռան հարավային լանջին: Վայք քաղաքից դիրքով՝ հյուսիս-արևելք, Ջերմուկ քաղաքից՝
արևմուտք: Ծովի մակերևույթից համայնքի բարձրությունը 1500-1750 մ է, գյուղամիջյան
հրապարակում՝ 1650մ: Գյուղական համայնքին պատկանող մերձակա լեռնագագաթների
բարձրությունն անցնում է 2600 մետրից:

Պատմական տեղեկությունները Հերհեր գյուղի վերաբերյալ հարուստ չեն: Գյուղի
տարածքում առկա են մի շարք բնակավայրեր, որոնց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գյուղը բնակեցված է եղել շատ վաղուց: Դա է պատճառը, որ բազմաթիվ են հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձանները: Վաղ
միջնադարում այն արդեն կարևոր նշանակություն ունեցող բնակավայր էր:
Պահպանվել են գյուղի Հերհեր, Երերն, Երերան անվանումները: Զաքարյանների իշխանապետության շրջանում (12-13-րդ դարեր) այն եղել է Օրբելյանների վասալ Շահուռնեցիների նստավայրը: Հերհերում է ծնվել միջնադարի խոշոր մտածող, րաբունապետ Գրիգոր Տաթևացին (աշխարհիկ անունը՝ Խութլուշահ):
Գյուղից հյուսիս-արևելք գտնվող Սուրբ Սիոն մենաստանը (վանական համալիր՝ կառուցված 11-13-րդ դարերում) հռչակված է եղել իր կրթական գործունեությամբ: Այդ մենաստանի տարածքում կան միջնադարյան ճարտարապետության ու
խաչքարագործության եզակի նմուշներ: Գյուղի արևելյան մասում են գտնվում Կապույտ
բերդ կոչվող ամրոցը և Սբ. Գևորգ մատուռը:

Հերհերի ջրամբար

Հերհերի ջրամբար գտնվում է Հայաստանում, Վայոց ձորի մարզում, Հերհեր գյուղի ստորին մասում, ծովի մակարդակից 1430 մետր բարձրության վրա։ Լճի ծավալը կազմում է 26 մլն մ3։ Այն կառուցված է Հերհեր գետի վրա:

Սբ. Սիոն եկեղեցին

Մեր հաջորդ կանգառը Սբ. Սիոն եկեղեցին էր։ Գտնվում է Հերհեր գյուղից մոտ 1կմ հյուսիս-արևելք՝ ձորերով շրջապատված ոչ մեծ քարաժայռի գագաթին։ Հիշատակվում է 7-րդ դարից։ Բաղկացած է երկու եկեղեցիներից և մատուռից։ Կիսավեր եկեղեցին այնքան վեհ է երևում։ Ամենուր խաչքարեր ու տապանաքարեր են։ Իսկ այդ ամենին մի տեսակ խորհրդավորություն է տալիս ձորից եկոց գետի ձայնը։

Реклама

Համալիրի ամենահին եկեղեցին Սբ. Սիոնն է։Միանավ եկեղեցի է։ Արևելյան և արևմտյան ծայրերն ունեն կիսակլոր ապսիդներ, որոնք եզակի են հայկական ճարտարապետության մեջ։ Նրան հյուսիսից կից է փոքրիկ թաղածածկ մատուռը, իսկ հարավից՝ Սբ. Աստվածածին միանավ եկեղեցին, որը արևելքում ունի զույգ կիսաշրջանաձև խորաններ։ Սբ. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին պատկերված է Պռոշյան իշխանական տոհմի զինանշանը՝ ճանկերում խոյ բռնած արծիվ։ Հարավային կողմում կա արևային ժամացույց։ Համալիրի բակում շատ են խաչքարերը, որոնց մեջ աչքի է ընկնում հատկապես ամենափրկիչ խաչքարը

Հերհերի և Քարավազի ջրվեժներ

Հերհեր գյուղից դեպի հյուսիս են գտնվում Քարավազի և Հերհերի ջրվեժները։ Քարավազը գտնվում է համանուն գետի վրա և միանալով Հերհեր գետին առաջացնում է Հերհերի ջրվեժը։ Մենք ուղևորվեցինք դեպի Քարավազի ջրվեժ։ Ճանապարհը հեշտ հասանելի է։ Ճանապարհի մեծ մասը կարելի է անցնել ամենագնաց մեքենաներով, բայց այդ դեպքում կզրկվեք բնության հրաշք տեսարանները ամբողջությամբ վայելելու հնարավորությունից։ Ամբողջ ճանապարհին մեզ ուղեկցում էր Վայոց սարը։

Հեռվից արդեն լսելի էր դառնում բարձրից գահավիժող ջրվեժի ձայնը, բայց երկու ժայռերի միջև թաքնված ջրվեժը դեռ չէր երևում։ Հասնելով ջրվեժին մի պահ մոռանում ես ամեն ինչի մասին, կտրվում աշխարհից ու վայելում բնության հրաշքը։ Քո առջև բացվում են Վայքի լեռներն ու դրանց տակ սփռված գյուղերը։ 2008թ.-ից ջրվեժները ներառվել են բնության պետական հուշարձանների ցանկում։

Կապույտ բերդը

Վայոց սար


Գյուղի հանդիպակաց լեռան հարավարևելյան գագաթին է գտնվում 13-14-րդ դարերում կառուցված Կապույտ բերդը, որը կոչում են նաև Գագիկի բերդ։ Անմատչելի բարձունքը հաղթահարելուց հետո քո առջև բացվում է գյուղն իր ողջ գեղեցկությամբ։ Հեռվից երեվում է Չիքի վանքը։

Վայոց սար, հանգած հրաբուխ Ջերմուկ և Մալիշկա համայնքների սահմանագլխին, Կարմրաշեն գյուղից (Ջերմուկ համայնք) 3 կմ հարավ-արևմուտք։ Չորրորդականի գոյացում է։ Ունի 2581 մ բարձրություն, հատած կոնի ձև, մոտ 125 մ խորությամբ ձագարաձև խառնարան։ Կազմված է խարամներից։ Լանջերն օգտագործվում են որպես արոտավայր։

Վայոցսարի վերջին ժայթքումը


Ըստ պատմական տվյալների Վայոցսարի վերջին ժայթքումը եղել է 735 թվականին: Հրաբխի հետ նաև հզոր, ավերիչ երկրաշարժ է եղել:

Թանձր խավարը քառասուն օր պատեց ամբողջ գավառը, սաստիկ երկրաշարժ ու դղրդյուն եղավ: Ահեղ տատանումներով ցնցվում էր գետինը՝ խորքերից մինչև մակերեսը, ու այստեղ ծովի ալիքների նման փլչում էր: Լեռները տապալվում էին, քարաժայռերը՝ հիմքից խախտվում, տներն ու ապարանքները դառնում էին բնակիչների գերեզմանները: Աղբյուրները խափանվում էին, գետերը՝ կորչում: Բոլոր տեղերը անսահման երերում էին: Անդունդներից և օդի միջից լսվում էին մարդկային լեզվի ձայներ «Վայ ձոր, վայ ձոր:»

Ապա քառասուն օր հետո դադարեց Աստծու բարկությունը:

Այս հանգամանքից ահա երկիրը կոչվեց Վայոց ձոր, ասում է Օրբելյանը: Հենց այս հրաբուխն է իբր ծածկել Մոզ քաղաքը: Օրբելյան եպիսկոպոսի այս ստուգաբանությունը իրականությանը չի համապատասխանում: Պատկառելի եպիսկոպոսը, իբրև պատմագիր, չի կարողացել նկատի ունենալ այն ստույգ հանգամանքը, որ Մոզի թշվառությունից առաջ ևս Վայոց ձոր անունը կար և հիշվում է մեր մյուս պատմաբանների աշխատությունների մեջ: Մտաբերենք Մովսես Խորենացուն, որ 841 տարով Օրբելյանից և 242 տարով սոսկալի անցքից առաջ էր, նա ևս հիշում է Վայոց Ձորի անունը: Եղիշե վարդապետը, որ նույնպես առաջ էր այդ անցքից, նույնպես հիշատակում է Վայոց Ձոր անունը:

Արտաշեսյան արքայատոհմ

Արտաշեսյան արքայատոհմը գահակալել է մ. թ. ա. 189 – մ. թ. 1 թթ-ին: Նրանց օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին: Արքայատոհմը կոչվել է հարստության հիմնադիր արքա Արտաշես Ա-ի (մ. թ. ա. 189 թ. – մոտ160 թ.) անունով:

Հարստության հիմնումը,Արտաշես Ա արքան.

Արտաշեսյանների թագավորություն, մ․թ․ա․ 189- մ․թ․ 1 թվականներին գոյություն ունեցած թագավորություն է, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հինադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ2 տարածք, իսկ հզորության գագաթնակետի՝ Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է շուրջ 3 մլն կմ2 տարածք։ Թագավորության մայրաքաղաքն ի սկզբանե եղել է Երվանդ Դ Վերջինի կողմից կառուցված Երվանդաշատը, ապա Արտաշես Ա-ի կողմից կառուցված է Արտաշատ քաղաքը։ Հետագայում, երբ ստեղծվեց Տիգրան Մեծի աշխարհակալությունը ՝ Արտաշատը ընկավ պետության ծայր հյուսիսում, և Տիգրան Մեծը Աղձնիքում հիմնադրեց Տիգրանակերտը։

Արտաշեսյան թագավորության դրոշը
Արտաշեսյանների զինանշան

Արտաշես Ա Բարեպաշտ (Ք. ա. 189-160 թթ.)Հայոց թագավոր մ.թ.ա. 189 թվականից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվնդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200 թվականին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա–ին: Մագնեսիայի ճակտամարտում Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որն իր հիմնադրի անունով պատմագրության մեջ կոչվում է Արտաշեսյան:

Արտաշես Ա Բարեպաշտ

Արտաշեսի վերափոխիչ գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը։ Արևելքում տարածված սովորույթ էր, որ նոր արքայատոհմի հիմնադիրը, գահ բարձրանալով, նոր մայրաքաղաք էր կառուցում։ Արտաշատը կառուցում է մոտ Ք.ա. 185 թվականին Արարատյան դաշտում՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում։ Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հունահռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Արտաշեսը կառուցել է նաև այլ քաղաքներ Զարեհավան, Զարիշատ և այլն։ Վերջիններս անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի։

Տիգրան 2 Մեծ.

Տիգրան Բ Արտաշեսյան, առավել հայտնի է որպես Տիգրան Մեծ,Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշեսյանների հարստությունից,որը կառավարել է մ․թ․ա․ 95 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 55 թվականը։ Մ.թ.ա. 115-ին անժառանգ Արտավազդ Ա-ն, որը կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին՝ հոր՝ Տիրան կամ Տիգրան Ա արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց հայոց աշխարհաժողովը ստիպված է լինում Միհրդատ Բ-ին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։

Տիգրան 2 Մեծ

Реклама

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է  Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև  Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի  անապատները։ 

Տիգրան 2 Մեծ օրոք

Արտաշատի պայմանագիր.

Արտաշատի պայմանագիր, կնքվել է հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսի և հայոց արքա Տիգրան Մեծի միջև։ Արտաշատի պայմանագրով ավարտվել են մ.թ.ա. 60-ական թվականների հայ-հռոմեական պատերազմները։ Մ.թ.ա. 66 թվականին Հայաստանը եղել է ներքին ու արտաքին անբարենպաստ պայմաններում։ Պոմպեոսից պարտվելով՝ Պոնտոսի Միհրդատ VI Եվպատոր թագավորը փորձել է դավադրությամբ հայկական գահին բազմեցնել Տիգրան Բ Մեծի որդիներից մեկին, որ ծնվել էր իր դուստր Կլեոպատրայից՝ հուսալով օգտագործել Հայաստանի ուժերը Հռոմի դեմ նոր արշավանքի համար։ Նրա երկու թոռնորդիները դավադրության անհաջող փորձից հետո սպանվել են, երրորդը՝ Տիգրան Կրտսերը, գործակցել է Պարթևաց Հրահատ III թագավորի հետ, կնության առել նրա դստերը և պարթևական ուժերով հարձակվել Հայաստանի վրա։ Չնայած նա պարտվել է Տիգրան Բ Մեծից և մոր՝ Կլեոպատրայի հետ փախել նախ պապի՝ Միհրդատ VI-ի, ապա Պոմպեոսի մոտ, սակայն Հայաստանում չի վերացել ներքին երկպառակությունների սպառնալիքը։ Հայաստանի վրա միաժամանակ հարձակվել են Հռոմը և Պարթևստանը։ Այս իրավիճակում Տիգրան Բ գերադասում է բանակցել Պոմպեոսի հետ։ Ուժերը պահպանելու և Արևելքում Հռոմի նվաճումները ծավալելու նպատակով Պոմպեոսը հաճությամբ ընդունել է Տիգրանի հաշտության առաջարկը։ Ըստ հաշտության պայմանների, Տիգրանը հրաժարվել է արտաքին նվաճումներից՝ Ասորիքից, Արևելյան Կիլիկիայից, Փյունիկիայից, Կապադովկիայից։ Ծոփքն ու Կորդուքը տրվել են Տիգրան Կրտսերին, որը հոր մահից հետո ժառանգելու էր նրա գահը։ Հայաստանը Հռոմին վճարել է 6000 տաղանդ ռազմատուգանք։ Հայաստանը ճանաչվել է իբրև Հռոմի բարեկամ և դաշնակից։ Այնուհետև Պոմպեոսն աշխատել է թուլացնել պարթևական պետությունը և վանել հայկական գահից Հրահատ III-ի բարեկամ Տիգրան Կրտսերին։ Շուտով Տիգրան Կրտսերը Պոմպեոսի դեմ ընդվզելու, նրան անարգելու մեղադրանքով ձերբակալվել է և ուղարկվել Հռոմ։ Տիգրան Բ Մեծը կրկին Մեծ Հայքին է միացել Ծոփքն ու Կորդուքը։ Թեև հաշտության պայմանները եղել են ծանր, Հայաստանը չի դարձել Հռոմին վասալ պետություն, չի խախտվել նրա ամբողջականությունը։

Արտաշես Ա, մ. թ. ա. 189- մ. թ. ա. 160

Արտավազդ Ա, մ. թ. ա. 160 – մ. թ. ա. 115

Реклама

Տիգրան Ա, մ. թ. ա. 115 –  մ. թ. ա. 95

Տիգրան Բ, մ. թ. ա. 95- մ. թ. ա. 55

Արտավազդ Բ, մ. թ. ա. 55- մ. թ. ա. 34

Արտաշես Բ, մ. թ. ա. 30- մ. թ. ա. 20

Տիգրան Գ, մ. թ. ա. 20- մ. թ. ա. 8

Տիգրան Դ և Էրատո, մ. թ. ա. 8- մ. թ. ա. 1

https://youtube.com/watch?v=5v7UwtJZeK8%3Fversion%3D3%26rel%3D1%26showsearch%3D0%26showinfo%3D1%26iv_load_policy%3D1%26fs%3D1%26hl%3Dru%26autohide%3D2%26wmode%3Dtransparent

Հարցեր և առաջադրանքներ

  • Ո՞ր թվականներին է հիմնադրվել Արտաշեսյան արքայատոհմը։
  • Ո՞վ էր Արտաշեսյան արքայատոհմի առաջին արքան և ո՞ր թվականներին է թագավորել։
  • Ո՞ր թագավորի օրոք Մեծ Հայքի պետությունը հասավ իր հզորացման գագաթնակետին։
  • Ո՞ր թվականներին է թագվորել Տիգրան Բ Մեծը։
  • Համացանցի օգնությամբ այլ տեղեկություններ հավաքիր Տիգրան Բ Մեծի մասին։

Ճանաչում ենք մեր հայրենիքը։ ՀՀ մարզերը, քաղաքները, գյուղերը

Նախագծի մասնակիցները. 5-րդ դասարանցիներ

Ժամանակահատվածը՝ ապրիլ, մայիս

Նախագծի նպատակը՝  

  • ծանոթանաել և ճանաչել ՀՀ մարզերը, մազերի քաղաքները, գյուղերը, մարզերի տեսարժան վայրերը
  • իրականացնել հետազոտական աշխատանք
  • ձևավորել թիմային աշխատանքի հմտությունը


Նախագծի ընթացքը՝
Նախագծի ընթացքում սովորողների հետ իրականացնում ենք հետազոտական աշխատանք, համացանցի օգնությամբ ծանոթանում և ուսումնասիրում ենք ՀՀ մարզերը՝ տարածք, բնակչություն, բուսական և կենդանական աշխարհ, քաղաքներ, գետեր, լճեր, տեսարժան վայրեր և այլն:
Վիճակահանությամբ ձևավորվելու ենք 2 հոգանոց թիմեր։ Յուրաքանչյուր թիմ վաճակահանությամբ ընտրելու է որևէ մարզ և դրա շուրջ իրականացնելու հետազոտական աշխատանք։ Այնուհետև՝ կուսումնասիրեն, տեղեկություններ կհավաքեն մարզի, նրա տեսարժան վայրերի մասին, կստեղծեն սահիկաշար տվյալ մարզի վերաբերյալ, կներկայացնեն ընկերներին։

Նախագծի ավարտից հետո կունենանա ուսումնական ճամփորդություն։

Գեղարքունիքի մարզը չափսերով երկրի ամենամեծ մարզն է, որտեղ գտնվում է Հայկական լեռնաշխարհի խոշորագույն լճերից մեկը՝ Սևանա լիճը։ Մարզը կազմավորվել է 1995 թվականի ապրիլի 12-ին։ Գեղարքունիքի մարզկենտրոնն է Գավառը: Այն հիմնադրել են 1830թ. Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից վերաբնակեցված հայերը` պատմական Գավառականի տեղում: Խորհրդային իշխանությունների տարիներին քաղաքը կոչվել է` սկզբում Նոր Բայազետ, ապա` Կամո: Տարածաշրջանները՝ Գավառ համայնքը, Ճամբարակ համայնքը, Մարտունի համայնքը, Սևան համայնքը, Վարդենիս համայնքը։ 

Ուսումնական գարուն՝ Թումանյանի անվան այգի

Այգու տարածքը կազմում է 7 հա։ Այն տեղակայված է Հրազդան գետի կիրճում, արևմուտքից սահմանազատվում է Հալաբյան փողոցով, հարավից՝ կիրճը հատող Հրազդանի մեծ կամրջով, արևելքից՝ գետի հունով, իսկ հյուսիսից՝ «Թումո» կենտրոնի շենքով։ Այդ պատճառով էլ այն խոսակցականում կոչվում է նաև «Թումոյի այգի»։ Թումոյի այգին գտնվում է Թումանյանի այգու հարևանությամբ: Բանաստեղծ, արձակագիր ու հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի անունն է կրում այգին: Այս այգում կառուցված «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հենց այդպես էլ կոչվեց «Թումո» : Բացվել է 1970 թվականին, Հովհաննես Թումանյանի 100 ամյակի կապակացությամբ։ 1973 թվականին այգում տեղադրվել է Թումանյանի «Անուշ» պոեմի հերոսների՝ Անուշի ու Սարոյի արձանները։ 1986 թվականին այգում կանգնեցվել է Թումանյանի այլ հերոսի՝ Լոռեցի Սաքոյի արձանը։ 2009-2010 թվականներին այն վերակառուցվել և մինչ օրս խնամվում է բացառապես «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից։ Թումոյի բացման առթիվ Սերժ Թանկյանի համերգից 2011-ին մինչև Վարդավառի ջրոցիներ. այգում ամեն տարի տեղի են ունենում ամենատարբեր միջոցառումներ և տոնակատարություններ: Ընտանեկան մեծ ու փոքր խնջույքները, սննդի փառատոնները, հարսանիքներն ու ատամհատիկներն այստեղ սովորական տեսարան են: Այգում աճեցնում են տարբեր տեսակների ծաղիկներ, թփեր, ծաեռ, այնտեղ կա ավելի քան 1600 ծաղիկ և 800 թուփ։

Եղիշե Չարենց, կենսագրություն

Եղիշե Չարենցը ծնվել է մարտի 13 (25) 1897 թվականին Կարսի մարզում, Ռուսական կայսրությունը։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է Չարենցը ներկայացնում իր ծննդավայրը։ Եղել է թարգմանիչ, բանաստեղծ, արձակագիր և գրող։  Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել, միայն 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում, բայց շուտով դուրս եկել, քանի-որ չէր կարողանում վճարել ուսման վարձը։ 1912 թվականին գրել է իր առաջին բանաստեղծությունը «Պատանի», իսկ 1914 թվականին արդեն լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան»։ Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան։ 1919 թվականին, ծառայլեուց երեք տարի անց  Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր: 1920 թվականի նոյեմբերին՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո, Լուսավորության ժողովրդական կոմիսարիատում նա ստանձնում է արվեստի բաժնի վարիչի պաշտոն և աշխատում մինչև 1921 թվականի մայիսը։ 1920-ական թվականների առաջին տարիները ևս բուռն շրջան են նրա թե՛ գրական, թե՛ անձնական կյանքում։ Մեկը մյուսի հետևից գրում է «Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհուն» շարքերը, «Ամենապոեմ», «Չարենցնամե» պոեմները, շարադրում «Երկիր Նաիրի» վեպը։ 1921 թվականի մայիսին ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ։ Արփենիկի հետ էլ նա մեկնում է Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում լրացնելու կրթության պակասը։ 1926 թվականի սեպտեմբերի 5-ին նա ձերբակալվում և հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ Աբովյան փողոցում հոգեկան անհավասարակշիռ կացության մեջ Չարենցը ատրճանակով կրակում և վիրավորում է Մարիաննա Այվազյան անունով մի գեղեցկուհու, որի հանդեպ նախապես ունեցել էր բուռն զգացմունքներ։ 1927 թվականին մահանում է Չարենցի կինը։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Մահվան հաջորդ օրն իսկ այրել է հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք սիրով ու գուրգուրանքով բերել էր արտասահմանից։ Այրել է, որպեսզի ուրիշի ձեռքը չնկնեն։ ։ 1935 թվականից սկսած՝ Չարենցի դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորանում։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից։ 1936 թվականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի, նույնը վերջնականապես պարտադրվում է նոյեմբերի 9-ին։Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացրել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը։ Այդ ամենը հասցրել է թոքերի կատառային բորբոքման, որից էլ վրա է հասել մահը։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է նոյեմբերի 27-ին։ Գերեզմանի տեղը անհայտ է։ Նա, որ վաղուց արդեն լեգենդ էր դարձել իր ժողովրդի համար, շարունակեց այդպես էլ ապրել մինչև իր նոր հարությունը ու նաև դրանից հետո։ Մարգարեանալով մի քանի ամիս առաջ՝ 1936 թվականի դեկտեմբերի 15-ին, նա գրել էր.

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։


Հետաքրքիր փաստեր

1. Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են, նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:

2. Իսկ իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիկշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս ունունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց:

3․ Բանտից նամակ գրելու նպատակով,Չարենցը իր վերնաշապիկի վրա գրոմ է ՙՙԻզաբելա,լավ նայիր երեխաներին,փրկիր ձեռագրերս  ու վստահիր միայն Ռեգինային՚՚ և կինը փոխանցում է ձեռագրերը Ռեգինային,ով էլ փրկում է դրանք:

4․ Իրականում իր ծնողները Պարսկական Մակու քաղաքից էին և 1883 նոր տեղափոխվեցին Կարս։

Աֆինա դիցուհի, Հունական դիցաբանություն

Հին հունական դիցաբանության մեջ Աթենան իմաստության, ռազմական ռազմավարության և մարտավարության աստվածուհին է, Հին Հունաստանի ամենահարգված աստվածուհիներից մեկը, տասներկու մեծ օլիմպիական աստվածներից մեկը, Աթենք քաղաքի համանունը: Նաև գիտելիքի, արվեստների և արհեստների աստվածուհի; ռազմիկ աղջիկ, քաղաքների և պետությունների հովանավոր, գիտություններ և արհեստներ, խելացիություն, ճարտարություն և հնարամտություն: Ինչպես սպասվում էր առասպելներում, Աթենա աստվածուհու ծնունդը անսովոր էր: Ամենատարածված տարբերակը պատմվում է Հեսիոդոսի «Թեոգոնիա»-ում. Զևսը հանդիպեց Օվկիանոսի դստերը՝ Մետիսին. երբ պարզվեց, որ նա հղի է, Զևսը կուլ տվեց նրան, քանի որ նա կանխագուշակեց, որ իր աղջկանից հետո որդի է ունենալու, որը կդառնա երկնքի տիրակալը: Բայց ինքը՝ Զևսը, այդպիսի տիրակալ էր և հետևաբար արեց դա։ Որոշ ժամանակ անց Զևսը սարսափելի ցավ է զգում գլխում և դրանից ազատվելու համար հրամայել է Հեփեստոսին կացնով հարվածել գլխին։ Հեփեստոսը հնազանդվեց. Նա կտրեց Ամպրոպի գլուխը, և Աթենան այնտեղից դուրս եկավ ամբողջ մարտիկի հագուստով՝ նիզակը ձեռքին և երկաթե սաղավարտ գլխին։ Գեղեցիկ ու վեհապանծ նա կանգնած էր ապշած Զևսի առաջ, նրա աչքերը փայլում էին իմաստությունից։ Աթենան, ասես, Զևսի անմիջական շարունակությունն է, նրա ծրագրերն ու կամքը կատարողը: Նա Զևսի միտքն է՝ իրագործված գործողության մեջ: Աթենասը դարձավ քաղաքների, պարիսպների և ամրոցների պաշտպան, նրա պատվին անվանվեց մեկ քաղաք՝ Աթենք: Նա մարդկանց տվել է գիտելիքներ և արհեստներ, բազմաթիվ արվեստներ (նա հորինել է ֆլեյտան և սովորեցրել է նվագել), սովորեցրել է կառքեր պատրաստել և նավեր կտրել, աղջիկներին սովորեցրել է արհեստներ և ջուլհակություն։ Նա հովանավորեց միայն արդար պատերազմները, մարդկանց տվեց օրենքներ և ստեղծեց պետություն՝ Արեոպագուսը։ Նրա Պալլաս մականունը գալիս է հսկա Պալանտայից, որին նա հաղթեց: Տրոյական պատերազմում նա կռվում է հույների կողմից։ Աթենքի գլխավոր սրբավայրում՝ Պարթենոնում, կար քաղաքի հովանավորուհու հսկայական արձանը՝ պատված փղոսկրով և ոսկով, և նույն տաճարում ապրում էր մի հսկայական սուրբ օձ, որը պատկանում էր Աթենային։ Մեկ այլ արձան դրված էր Պարթենոնի մուտքի դիմաց։ Երբ նավաստիները մոտեցան Աթենքին, հեռվից երևում էր այս արձանի նիզակի փայլը։ Աթենան ուներ սուրբ ծառ՝ ձիթապտուղ, երբ նրա պատվին տոներ էին անցկացվում (panrtheinei), մրցույթի հաղթողներին տրվում էին ձիթապտղի յուղով ամֆորաներ։ Հաղթողներին գավաթներով պարգեւատրելու սովորույթը շարունակվում է մինչ օրս։ Բացի սուրբ ծառից և սուրբ օձից, Աթենան ուներ նաև սուրբ կենդանի՝ բուն։ Բուն իմաստության խորհրդանիշ է, ինչպես աստվածուհի Աթենասը: Հոմերոսը Աթենասին նվիրեց հետևյալ օրհներգը. Ես սկսում եմ փառաբանել Պալլաս-Աթենային, քաղաքների ամրոցը, Սարսափելիին: Նա, ինչպես Արեսը, սիրում է ռազմական գործերը, ռազմիկների կատաղի աղաղակը, քաղաքների ավերումը և պատերազմը: Այն պաշտպանում է ժողովրդին, անկախ նրանից, նրանք գնում են կռվի, թե մարտից: Ողջույն, աստվածուհի: Ուղարկեք մեզ լավ գործողություն և հաջողություն:

Հայ դիցաբանություն աստվածները

Աստղիկ

Աստղիկը եղել էր Վահագնի ամենասիրելի դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին։ Նա եղել Արամազդի դստրերից մեկը։ Ուշ շրջանի մեկ այլ առասպելով՝ Աստղիկը Նոյի դուստրն է։ Նաև ունեցել է երկու քույր՝ Անահիտը և Նանեն։ Ավանդության համաձայն, Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում։ Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն։ Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ։ Աստղիկին նվիրված տաճարներ կային նաև Վանա լճի մերձակա Արտամետ գյուղում, Անձևյաց գավառում և այլուր։ Երևանի օպերայի և բալետի շենքի տեղում նույնպես եղել է Աստղիկին նվիրված տաճար։ Աստղիկի և Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր տեղում երկրի վրա։

Նանե

Նանե, իմաստության և ողջախոհության դիցուհին հայոց հեթանոսական կրոնում։ Նանեն հայերի մայր աստվածուհին է։ Նա պատերազմի, իմաստության և մայրության աստվածուհին էր՝ արարիչ գերագույն աստծո Արամազդի դուստրը։ Դիցուհու անունը ունի սեմական ծագում եւ հանգում է աքադական Նանայա աստվածուհուն (մարմնական սիրո եւ պատերազմի դիցուհի, նման Իշտարին, գուցե եւ նրա երկրորդ անունը): Նանեի տաճարը, որը եղել է Թիլ ավանում, ավերել է Գրիգոր Լուսավորիչը՝ Հայաստանում քրիստոնեություն տարածելու ժամանակ։ Հունական դիցաբանությյունում կա Նանեի անվամբ հավերժահարս։

Տիր

Համարվել է Արամազդ աստվածահոր ատենադպիրն ու սուրհանդակը, մարդկանց ճակատագրի գուշակ ու երազների մեկնիչ, նրանց չար ու բարի գործերի գրանցողը, ննջեցյալների հոգիները «անդրշիրիմյան աշխարհ» ուղեկցողը։ Տիրին նվիրված գլխավոր տաճարը կոչվել է Երազամույն, տոնահանդեսը՝ Տիրական։ Հայոց հին տոմարի 4-րդ ամիսը Տիրի անունով կոչվել է Տրե կամ տրի, ծիածանը՝ Տիրական կամ Տրական գոտի։ Նրա անունով են կոչվել Տիրինկատար լեռը, Տիրակատար քաղաքը, Տրե և Տիրառիճ գյուղերը, ինչպես նաև մի շարք անձնանունները (Տիրան, Տիրոց, Տրդատ)։

Դիցաբանություն և առասպել

Հնում, մարդիկ չկարողանալով բացատրել բնության երևույթները, օրինակ՝ կայծակը, անձրևը, երկրաշարժը, սկսել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի աստված են ունեցել: Աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ: 

 Կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ:

Հեթանոս հայերն աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդանիներ: Հայկական դիցարանում, բացի անձնավորված մարդակերպ աստվածներից, հիշատակվում են զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապներ) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջք,  և այլն):

Դիցաբանություն են նաև «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլն:

Առասպելը չափազանցված զրույց է. և՜ պատմողը, և՜ ունկնդիրն այն ընկալում են որպես արժանահավատ-իրական պատմություն և փոխանցում բանավոր: 

Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները: 

«Առասպել» արտահայտությունը առօրյայում օգտագործվում է անհավանական, մտացածին իմաստով:

Հարցեր և առաջադրանքներ/պատասխանել գրավոր/

  1. Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի
  2. Ո՞վքեր էին առասպելի հերոսները
  3. Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ գիտենք/նշել անուններ միայն,/
  4. Գիտե՞նք որևէ առասպել, որը կարող ենք ներկայացնել/բանավոր/
  5. Ի՞նչ հեթանոսական տաճար/ներ/ գիտեք Հայաստանում:

Поделиться ссылкой:

Տեառնընդառաջ

Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:

 Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից: Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան կատարվում էր նախատոնական ժամերգություն։ Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը:  Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը`  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել է Տյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ  սիրելի է դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։

Ասում են, որ հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:

Պատասխանիր հարցերին՝

  1. Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը: Տիրոջ ընդառաջ
  2. Հեթանոս հայերի հետ ի՞նչ կապ ուներ այս տոնը: Ասում են, որ հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:
  3. Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը: Տեառնընդառաջին ես մասնակեց եմ երկու անգամ, երկուսն էլ դպրոցում։ Այդ օրը մենք բերել էին քաղցրավենիքներ։ Միքանի երգ երգելուց հետո մենք զարդարեցինք հարսիկ տիկնիկին և ցատկեցինք կրակի վրայով։
  4. Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված: Ցատկել կրակի վրայով, տեառնընդառաջից 40 օր հետո տանել եկեղեցի ընտանիքի մեծ զվակաին, եկեղեցում մոմեր վառել։

Բարեկենդանի ծես

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում/հին հայրենեում/ նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել: Բարեկենդանը այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր:

Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:

Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Զվարճախաղերից առավել տարածված էին ընկուզախաղերը և Ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր:

Բարեկենդանի խոհանոց

Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի,կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու։

Հարցեր և առաջադրանքներ։

  1. Ի՞նչ տոն է Բարեկենդանը։ Բարեկենդանը շարժական տոն է որը կապ ունի գարնան հետ։ Բարեկենդան բառը նշանակում է կենդանություն, բարի կյանք
  2. Ի՞նչն էր հաջորդում բուն Բարեկենդանին ։ Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա պասի ընթացքում:
  3. Ինչպե՞ս էր անցնում Բարեկենդանի ծեսը։ Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։
  4. Ի՞նչ ճաշատեսակների նախապատվություն էր տրվում Բարեկենդանի ծեսի ժամանակ։ Բարեկենդանի ծեսի ժամանակ ուտում էին մսեղեն և կաթնեղեն։ Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: