Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է․․․»

Կարդա՛, ապա անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է․․․» բանաստեղծությունը, պատասխանի՛ր ներքևում տրված հարցերին, կատարի՛ր առաջադրանքները.

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:

  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:
  • Պատմի՛ր բանաստեղծությունը: Այս բանաստեղտությունը աշնան մասին է, աշնան եղանակի: Համո Սահյանը փորձել է փոխաբերական իմաստով նկարագրել աշունը:
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:
  • https://www.youtube.com/shorts/Rn0PJArP49c
  • Գրի՛ր քամի, բոց, ոսկեզօծ  բառերի հոմանիշները:
  • Քամի – Սյուք
  • Բոց – Կրակ
  • Ոսկեզօծ – Ոսկեպատ
  • Գրի՛ր մեծահարուստ, տեր, ծով  բառերի հականիշները:
  • Մեծահարուստ – Աղքատ
  • Տեր – Ստրուկ
  • Ծով – Ցամաք
  • Լրացրո՛ւ բաց թողնված տառերը և գրի՛ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա։ Օրինակ՝ ոսկեզ․ծ— ոսկեզօծ— 7 տառ, 8 հնչյուն (վ, օ, ս, կ, ե, զ, օ, ծ) Ոսկեզոօվել – 10 տառ, տերև – 4 տառ,  ոսկի – 4 տառ, ծով – 3 տառ,  բոց – 3 տառ
  •  Աշխատանքային գիրք-տետրով․ բլոգումդ կատարի՛ր 7-րդ,10-րդ և 11-րդ էջերի առաջադրանքները (որը կդժվարանաս, բա՛ց թող)։

One Reply to “Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է․․․»”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *