Փախլավա (Բակլավա)

Պատմությունը

Փախլավա (կամ բակլավա), տարածված հրուշակեղեն, որը պատրաստվում է շերտավոր խմորից օշարակի մեջ թաթախված ընկույզով։ Փախլավան տարածված է Մերձավոր Արևելքում։ Հստակ հայտնի չէ, թե որտեղից է փախլավան առաջացել։ Ոմանք ասում են, որ անունը ծագմամբ Մոնղոլիայից է: Այնտեղ baγla բառը նշանակում է «փաթաթել»: Հայկական տարբերակում խոսվում է տեղացի մի խոհարարի մասին։ Իբրև թե նա մի օր այնքան է տարվել խմորը գրտնակելով, որ այն ապակու պես բարակ ու թափանցիկ է դարձել։ Արդյունքում ստացվել է համեղագույն փախլավա։

Բաղադրատոմս

ալյուր – 300 գ
կարագ – 250 գ
ձու (դեղնուցը խմորի մեջ) – 3 հատ
ձու (սպիտակուց) – 2 հատ
թթվասեր – 200 գ
սոդա – 1 թեյի գդալ
մանրացված ընկույզ – 800 գ
շաքարավազ – 2,5 բաժակ
վանիլային շաքար – 1 թեյի գդալ
մեղր – 1,5 թեյի գդալ
զարդարելու համար ընկույզի միջուկի կեսերը – 1 բաժակ։

Պատրաստման բաղադրատոմսը

Ալյուրը մաղում ենք ու վրան ավելացնում մի տուփ սառը կարագ։ Խառնում ենք մինչև միատարր զանգված ստանանք:

Խմորին ավելացնում ենք 2 ձվի դեղնուց
Մեկ թեյի գդալ սոդան մարում ենք թթվասերի մեջ՝ մանրակրկիտ խառնելով։

Հաջորդիվ՝ թթվասերը խառնում ենք խմորին։

Եկեք սկսենք ամենադժվար մասը: Խառնուրդը հունցում ենք ձեռքերով՝ մեկ ամբողջական զանգված ստանալով։ Խմորը դնում ենք ափսեի մեջ, որպեսզի հանգստանա՝ ծածկելով խոհանոցային սրբիչով։

Մաքրած և աղացած ընկույզին նախ ավելացնում ենք մեկուկես բաժակ շաքարավազ, ապա կես թեյի գդալ վանիլային շաքար: Մանրակրկիտ խառնում ենք։

Առաջին մասին ավելացնում ենք մնացած ընկույզները և ևս մի բաժակ շաքարավազ ու կես թեյի գդալ վանիլային շաքար։ Կրկին լավ խառնում ենք։

Շաքարավազով ընկույզներին ավելացնում ենք երկու ձվի սպիտակուց, որոնք մնացել են խմորին ավելացված դեղնուցներից։ Կրկին լավ խառնում ենք։

Հանգստացած խմորը բաժանում ենք չորս մասի։

Առաջին մասը գրտնակում ենք և տեղափոխում թխման թավայի վրա։ Խմորի ավելցուկները կտրում ենք:

Խմորի առաջին շերտի վրա դնում ենք ընկույզի միջուկը։ Այս պահին անհրաժեշտ է պատրաստված ողջ միջուկի մոտ մեկ երրորդը:

Խմորի երկրորդ շերտը գրտնակում ենք և նույնպես տեղափոխում թխման թավայի վրա՝ դրանով ծածկելով միջուկը։ Այնուհետև դրա վրա լցնում ենք միջուկի ևս մի շերտ, ծածկում ենք խմորի երրորդ շերտով և վրան կրկին լցնում միջուկը։

Խմորի չորրորդ շերտը վերջնական տեսք է տալիս յուրահատուկ թխվածքին։ Սուր ու լայն դանակով սկզբում երկայնքով, ապա անկյունագծով կտրատում ենք փախլավան։

Մեկ ձվի դեղնուցը հարում ենք և վրձնով քսում փախլավայի վերին շերտին։

Յուրաքանչյուր քառանկյան մեջտեղում դնում ենք ընկույզի միջուկների կեսերը:

Խմորը 20 րոպեով դնում ենք նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոց՝ մինչև ոսկեգույն դառնալը։

Մինչ փախլավան թխվում է, խառնեք մեկուկես թեյի գդալ մեղրը նույնքան ջրի հետ։

Առանց ջեռոցն անջատելու հանում ենք թավան։ Ոսկեգույն փախլավային զգուշորեն քսում ենք մեղրի օշարակը, որպեսզի օշարակը թափանցի կտորների միջև ընկած հատվածներ և կրկին ուղարկում ենք ջեռոցի մեջ ևս տասը րոպեով։

Խմորեղենը հանում ենք ջեռոցից ու թողնում, որ հովանա։ Այնուհետև կտրում ենք արդեն իսկ կտրատված հատվածների երկայնքով և մատուցում։

Շաբաթվա աշխատակարգ

Հունվարի 22

9:00-9:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք Հայրենագետ-թարգմանիչների ջոկատի սովորողներ

9:20-10:05 —Սովորող-սովորեցնող նախագծով ազգային պարերի ուսուցում. 2.2 ջոկատ, Հայրենագետ-թարգմանիչների ջոկատ

10:10-10:55 —

11:00-13:00 —

13:00-13:35—Լուսաբանումներ բլոգներում՝ պատումներով, տեսանյութերով, նկարներով, ռադիոնյութերով

Հունվարի 23

9:00-9:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք Հայրենագետ-թարգմանիչների ջոկատի սովորողներ

9:20-10:05 — Հայ ժողովրդի ազգային դեմքն ու դիմագիծը նախագիծը

10:10-10:55 — Քարտեզագրություն, կարևոր հմտություններ սովորող-սովորեցնող նախագիծ Դիջիթեք 2024

11:00-11:45 — Օտարալեզու թատրոն 11:50-12:35 — Ծիսական ,ազգային,բակային խաղեր

12:35-13:00— ընդմիջում

12:55-13:35 —Լուսաբանումներ բլոգներում՝ պատումներով, տեսանյութերով, նկարներով, ռադիոնյութերով

Հունվարի 24

9:00-9:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք Հայրենագետ-թարգմանիչների ջոկատի սովորողներ

9:20-10:05 — Օտարալեզու թատրոն

10:10-10:55 — «Պարերգերի ուսուցում», Հայրենագետ-թարգմանիչների ջոկատ, «Լրագրող-լուսանկարիչների ջոկատ»

11:00-11:45 — Աշխարհի ժողովուրդների պարերը

11:50-12:35 — Սեղանի խաղեր

12:35-13:00— ընդմիջում

13:00-13:35—Մարզական խաղեր

Հունվարի 25

9:00-9:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք Հայրենագետ-թարգմանիչների ջոկատի սովորողներ

9:20-10:05 — Մարզաական խաղեր

10:10-12:55 —Հայ ժողովրդի ազգային դեմքն ու դիմագիծը նախագիծը

13:00-13:35 —Լուսաբանումներ բլոգներում՝ պատումներով, տեսանյութերով, նկարներով, ռադիոնյութերով

Հունվարի 26

9:00-9:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունքներ Հայրենագետ-թարգմանիչների ջոկատի սովորողներ

9:20-10:05 — Ծիսական ,ազգային,բակային խաղեր

10:10-10:55 — Օտարալեզու թատրոն

11:00-14:00 —

Ձմեռային ճամբար. Աշխատակարգ. Հայրենագետ-թարգմանիչ ջոկատ

Հունվարի 9

9:00-9:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք Հայրենագետ-թարգմանիչների ջոկատի սովորողներ

9:20-10:05 — Երևան քաղաքի թանգարանները. նախագիծ ներկայացնում են նաև օտար լեզվով

10:10-10:55 — «Ուսումնական ձմեռ» նախագծի ամփոփում

11:00-11:45 — Օտարալեզու թատրոն աշխատանքների համակարգում

11:50-12:35 — Ծիսական ,ազգային,բակային խաղեր

12:35-13:00— ընդմիջում

12:55-13:35 —Լուսաբանումներ բլոգներում՝ պատումներով, տեսանյութերով, նկարներով, ռադիոնյութերով

Հունվարի 10

9:00-9:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք Հայրենագետ-թարգմանիչների ջոկատի սովորողներ

9:20-10:05 — Օտարալեզու թատրոն

10:10-10:55 — «Պարերգերի ուսուցում», Հայրենագետ-թարգմանիչների ջոկատ, «Լրագրող-լուսանկարիչների ջոկատ»

11:00-11:45 — Աշխարհի ժողովուրդների պարերը

11:50-12:35 — Սեղանի խաղեր

12:35-13:00— ընդմիջում

13:00-13:35—Լուսաբանումներ բլոգներում՝ պատումներով, տեսանյութերով, նկարներով, ռադիոնյութերով

Հունվարի 11

9:00-9:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք Հայրենագետ-թարգմանիչների ջոկատի սովորողներ

9:20-10:05 — Մարզաական խաղեր

10:10-12:55 — Բալերինա ներկայացման դիտում Պատանի հանդիսատեսի թատրոն

13:00-13:35 —Լուսաբանումներ բլոգներում՝ պատումներով, տեսանյութերով, նկարներով, ռադիոնյութերով

Հունվարի 12

9:00-9:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունքներ Հայրենագետ-թարգմանիչների ջոկատի սովորողներ

9:20-10:05 — Ծիսական ,ազգային,բակային խաղեր

10:10-10:55 — Օտարալեզու թատրոն

11:00-11:45 — Երևան քաղաքի թանգարանները. նախագիծ ներկայացնում են նաև օտար լեզվով

11:50-12:35 — Աշխարհի ժողովուրդների պարերը

12:35-13:00— ընդմիջում

13:00-13:35 —Լուսաբանումներ բլոգներում՝ պատումներով, տեսանյութերով, նկարներով, ռադիոնյութերով