Մայրենիի ստուգատես տարբերակ 2

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

Զեբրեր

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը:

զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

  • Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.
  • ագեվազներ,
  • վագերաձիեր,
  • մամոնտներ,
  • դինոզավրեր:
  • Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը:
     Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։

Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

  • Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ: 
  • Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:

  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։ Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են

  • Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորը: Ճիշտ պատասխանը ընդգծի´ր.

  • հոտի,
  • մարմնի գծերի,
  • խրխնջոցի,
  • աչքերի:

  •  Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.

Մեծ – փոքր
Անսովոր – սովորական

Ճիշտ – սխալ

Դժվար – հեշտ

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ: կենդանիներ, գծերը
  •  Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.

  • զեբր,
  • գծավոր,
  • երկու,
  • վտանգ:
  1.  Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:
  •  Ընդգծի´ր բարդ բառը.

  • գծավոր,
  • սպիտակ,
  • մազափունջ,
  • զեբր:

Մայրենիի ստուգատես

1․Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում, Հյուսիսային դպրոցում: Կարող ես տեղադրել լուսանկարներ։ Իմ ամենասիրելի տեղը մեր բակն է և արտասահմանը

2․Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմ՛իր այդ նախագծի մասին: Կցի՛ր նաև հղումը։ Զատկածեսը իմ ընտանիքում

Ի՞նչ գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցի՛ր ցանկը, բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնի հղումը։

4․ Ի՞նչ գիրք ես կարդում հիմա, գրի՛ր վերնագիրը, հեղինակի անունը։ Չիպոլինոյի արկածները Ջաննի Ռոդարի

5․ Կազմի՛ր այս տարի սովորած բանաստեղծությունների ցանկը։ Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Ամեն ամեն ինչ ոսկեզօծվել է, համերգ, հայրենիքում, գիտե՞ք, որ գարուն է արդեն, ձկնիկն առվին խուտուտ տվեց, իմ երգը, երկու սև ամպ

6․ Պատմիր ընկերոջդ մասին․ նկարագրի՛ր ու բնութագրի՛ր նրան։ Իմ ընկերուհու անունը Մարթա ա։ Նա կատակասեր է և բարի։ Նա կրում է ակնոց, ունի կարճ սև մազեր և բարձրահասակ է

7․Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկի՛ր, տեղադրի՛ր պատումներիդ հղումներն այդ ճամփորդություններից։ Ճամփորդություն Էրեբունի ամրոց, Նեղուցի վանք,

8․ Պատմիր քո ընտրությամբ գործունեության մասին։ Ի՞նչ դասընթաց ես ընտրել, ո՞վ է ուսուցիչը, ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչ եք ստեղծել: Ես ընտրել եմ ռոբոտաշինությունը, այնտեղ մենք տարբեր սարքեր ենք պատրաստում փայտից։ Մեր ուսուցիչները ընկեր Գնելն են և ընկեր Արմանը։ Ես և ընկերուհիս պատրաստել ենք հեռախոսի պահիչ և լամպ

9․ Ի՞նչ կանես 5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում: կսկսեմ ավելի շատ պարապել, ավելի հաճախ ճամփորդություններ գնալ (կաշխատեմ չբացակայել)

10․ Նշիր մեկ բան, որը քո այս տարվա ձեռքբերումն ես համարում։ Ավելի գրագետ գրելը և ավելի հետաքրքիր ու լավ պատումներ գրելը

11․ Ավելացրո՛ւ քո հարցը․․․

Ո՞ր ուսումնական շրջանն է քո կարծիքով ամենա հետաքրքիրը։ Երրորդ

Ելքի ստուգատես․ Առաջադրանք 3

Կային-չկային՝ մարդ ու կնիկ։ Նրանք միշտ վիճում էին, կնիկը ամուսնուն էր ասում հիմար, մարդը՝ կնոջը։ Մի օր կինը ամուսնուն ասում է յուղ, բրինձ և նոութբուք առնի։ Մարդը չի գտնում նոութբուքը և նրանք նորից վիճում են։ Մի քանի օրից մարդը գտավ նոութբուք բերեց և ասաց.

-Քանի որ շուտով բարեկենդանն է, ես որոշեցի նվերներ բերեմ, պահիր քեզ մոտ։

Կինը խառնվեց իրար և մյուս օրը նա խանութ գնալիս տարբեր մարդկանց սկսեց մոտենալ և հարցնել.

-Ձեր անունը Բարեկենդա՞ն է:

Եվ մի մարդ որոշեց պատասխանի.

-Այո:

Կինը նոութբուքը տվեց նրան և ասաց․

-Ինչ լավ է, սա ձեզ համար է՝ իմ ամուսնու կողմից։

Պոչատ աղվեսը

Պոչատ աղվեսը հեղինակի անունից

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Պոչատ աղվեսը աղվեսի անունից

Ես իմ պոչը թողեցի թակարդի մեջ։ Որպեզի մենակ, այսպես խայտառակված չմնամ, ես կանչեցի բոլոր աղվեսներին և սկսեցի համոզել, որ պոչերը կտրեն, որովհետև ավելորդ բեռ են և տգեղ են։ Բայց մի աղվես մոտեցավ ինձ և ասաց․

– Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր։

Պոչատ աղվեսը հավաքված աղվեսների անունից

Մի օր իմ ընկերը իր պոչը թողեց թակարդում և որպեսզի խայտառակված չմա,հավաքեց ինձ և ուրիշ աղվեսներին ու սկսեց մեր գլխին, քարոզ կարդալ, որ կտրենք մեր պոչերը, որովհետև տգեղ են և ավելորդ բեռ են։ Բայց ես մոտեցա իրեն և ասացի․

– Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր։

Պոչատ աղվեսը պոչի անունից

Իմ տերը ինձ թողեց թակարդում։ Ես լսեցի, թե ինչպես նա սկսեց նրանց համոզել, որ ինձ կտրեն, որովհետև ավելորդ բեռ եմ և տգեղ եմ։ Բայց մի աղվես նրան ասաց․

– Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր։

Շոկոլադե նապաստակ

Կար-չկար մի նապաստակ, բայց նա սովորական նապաստակ չէր՝ շոկոլադից էր։ Նա շատ խելացի էր, բայց նրա հետ ոչ մի նապաստակ չէր ուզում ընկերություն անել։ Մի օր նա որոշեց նորից փորձի ուրիշ նապաստակների հետ ընկերանալ, բայց նրանք իրեն հրեցին, և նա ընկավ սպիտակ ներկի մեջ։ Այդ ժամանակ նա հասկացավ, թե ինչպես դառնա իսկական նապաստակ․ նա վերցրեց սպիտակ ներկը և իր ամբողջ մարմինը ներկեց։ Երբ նա գնաց դուրս, նրա հետ բոլորը սկսեցին լավ շփվել։ Մի օր նրան կանչեցին լողավազան ուրիշ նապաստակների հետ լողալու, նա համաձայնվեց։ Բայց նա չմտածեց իր ներկի մասին, երբ նա մտավ ջուրը, նրա ներկը մաքրվեց։ Ամբողջ ջուրը սպիտակ էր և ուրիշ նապաստակները սկսեցին իրեն ավելի շատ չսիրել։ Այդ դեպքից հետո նա որոշեց էլ երբեք հետ չգա իր քաղաքը և գնաց հեռու ճամփորդություն։ Օրեր անց նա գտավ իր պես շոկոլադե նապաստակների քաղաքը և մնաց այնտեղ։