Ջելսոմինոի կախարդական ձայնը

Ինչի՞ մասին էր ֆիլմը՝ Տղայի մասին, որի անունը Ջելսոմինո էր։ Նրա ձայնը կախարդական են ասում, որովհետև շատ բարձր և գեղեցիկ էր։ Մի օր նա ցանկացավ փրկել քաղաքը սուտասան թագավորից, որը անմեղ մարդկանց ուղարկում էր հոգեբուժարան։ Նա սկսեց երգել հոգեբուժարանի դիմաց որպեսզի պատերը քանդվեն և նույնը թագավորի պալատի դիմաց։ Թագավորի պալատը Ջելսոմինոի բարձր ձայնից քանդվեց և հոգեբուժարանը եվս։ Թագավորը վախից փախավ և այլեվս չվերադարցավ։ Ջելսոմինոն սովորացրեց բնակչությանը լինել անվախ և չվախենալ թագավորից։

Ովքե՞ր էին հերոսները՝ Ջելսոմինոն, թագավորը, թագավորի օգնականները և քաղաքի բնակիչները։

Ամենա հետաքրքիր մասը՝ Երբ Ջելսոմինոի ձայնից թագավորի պալատը քանդվեց

Ի՞նչ ես սովորեցի այս հեքիաթից՝ Որ եթե դու չհանձնվես ամեն ինչ կստացվի և, որ չի կարելի խաբել։

Ես շատ հավանեցի այս ֆիլմը և խորհուրդ եմ տալիս բոլորին՝ դիտել։

Ի՞նչ սովորեցի զզզզզզզ հեքիաթից

Ո՞վ էր հեղինակը՝ Դոնալդ Բիսեթը

Ինչի մասին էր հեքիաթը՝ ճանճի, որն ընկերություն էր անում կետի հետ։ Մի օր ճանճը տեսնում է , թե ինչպես են մեղուները մեղր պատրաստում։ Նստում է ծառին և միտք անում , թե ինչպե՞ս են մեղուները մեղր պատրաստում։ Մեղուն մոտենում է ճանճին և հարցնում՝ ինչի՞ մասին ես մտածում։ Ճանճը պատասխանում է՝ ցանկանում եմ մեղր պատրաստել։ Մեղուն նրան իր հետ տարավ մեղր պատրաստելու։ Մինչև ճանճը սովորեց մեղր պատրաստել՝ կետն արդեն որոշեց ննջել։ ճանճն իր պատաստած մեղրը տարավ կետի մոտ։ Երբ կետը տեսավ մեղրը՝ շատ ուրախացավ։ Մեղրն ուտելուց հետո ճանճն ու կետը սկսեցին խաղալ կետի ամենասիրելի խաղը։

Ի՞նչ ես սովորեցի այս հեքիաթից։

Եթե մարդ մի բան է ցանկանում, չպետք է նեղվի, որ չգիտի իչպես դա անել։ Որովհետև միշտ կգտնվի մեկը, որն իրեն կօգնի ու ամեն ինչ կստացվի։

Ինչ ես սովորեցի Բլեքի և Ռեջին հեքիաթից

Դոնալդ Բիսեթի այս հեքիաթը պատմում է այն մասին, թե ինչպես ձին և շունը որոշեցին սովորել արագ վազել։ Բլեքին սև շունն է, Ռեջին՝ ձին։

Բլեքին ասում է՝ Ռեջի մենք պետք է ածուխ ուտենք։ Գիտե՞ս ինչու են շոգեքարշներն այդքան արագ վազում, որովհետև՝ ածուխ են ուտում։ Հետո նրանք գնացին մի վայր, որտեղ շատ ածուխ կար ու սկսեցին ուտել։ Երբ տիրուհին տեսավ, բարկացավ և նրանց ուղղությամբ քար նետեց։ Նրանք սկսեցին շատ արագ վազքով փախչել։ Քաղաքապետը զարմացավ, որ նրանք կարողանում են այդքան արագ վազել, դա տեսնելուց հետո որոշեց նրանց պարգևատրել։

Եւ ես այդ հեքիաթից սովորեցի, որ եթե դու մի բան ցանկանում ես, ապա դա ամպայման կիրականցնես։ Ես շատ հավանեցի այ հեքիաթը։

Իմ մասին

Բարև ձեզ ես Անուկա Հովհաննիսյանն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ չորորդ դասարանում։ Ես 9 տարեկան եմ։ Ծնվել եմ Երևանում, սեպտեմբերի քսանութին, 2013 թվականին։ Սիրում եմ նկարչություն և կավագործություն։ Ես երազում եմ դառնալ տների դիզայներ։