Ուսումնական գարուն՝ Թումանյանի անվան այգի

Այգու տարածքը կազմում է 7 հա։ Այն տեղակայված է Հրազդան գետի կիրճում, արևմուտքից սահմանազատվում է Հալաբյան փողոցով, հարավից՝ կիրճը հատող Հրազդանի մեծ կամրջով, արևելքից՝ գետի հունով, իսկ հյուսիսից՝ «Թումո» կենտրոնի շենքով։ Այդ պատճառով էլ այն խոսակցականում կոչվում է նաև «Թումոյի այգի»։ Թումոյի այգին գտնվում է Թումանյանի այգու հարևանությամբ: Բանաստեղծ, արձակագիր ու հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի անունն է կրում այգին: Այս այգում կառուցված «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հենց այդպես էլ կոչվեց «Թումո» : Բացվել է 1970 թվականին, Հովհաննես Թումանյանի 100 ամյակի կապակացությամբ։ 1973 թվականին այգում տեղադրվել է Թումանյանի «Անուշ» պոեմի հերոսների՝ Անուշի ու Սարոյի արձանները։ 1986 թվականին այգում կանգնեցվել է Թումանյանի այլ հերոսի՝ Լոռեցի Սաքոյի արձանը։ 2009-2010 թվականներին այն վերակառուցվել և մինչ օրս խնամվում է բացառապես «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից։ Թումոյի բացման առթիվ Սերժ Թանկյանի համերգից 2011-ին մինչև Վարդավառի ջրոցիներ. այգում ամեն տարի տեղի են ունենում ամենատարբեր միջոցառումներ և տոնակատարություններ: Ընտանեկան մեծ ու փոքր խնջույքները, սննդի փառատոնները, հարսանիքներն ու ատամհատիկներն այստեղ սովորական տեսարան են: Այգում աճեցնում են տարբեր տեսակների ծաղիկներ, թփեր, ծաեռ, այնտեղ կա ավելի քան 1600 ծաղիկ և 800 թուփ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *