Հովհաննես Թումանյան համերգ

Վտակը ժայռից ներքև է թռչում,

Թափ առած ընկնում քարերի գլխին,

Զարկում ավազին, շաչում է, ճչում,

Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,

Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,

Այնպես է ծերուկ անտառը կամաց

Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի

Ունկնդիրն անխոս, հավիտենական,

Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի

Ետևից ընկած՝ լսում է նրան։

  • Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը, տեղադրի՛ր բլոգումդ։
  • Ունկնդիր – Որևէ բան խոսողի ունկնդրող՝ լսող 
  • Քե կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծությունը վերնագրված «Համերգ»։ Որովհետև բանաստեղծության մեջ ամեն ինչ մի ձայն է հանում և դա նման է համերգին
  • Նկարի՛ր բանաստեղծությունը։
Image preview

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *