Ո՞վ էր հեղինակը՝ Դոնալդ Բիսեթը
Ինչի մասին էր հեքիաթը՝ ճանճի, որն ընկերություն էր անում կետի հետ։ Մի օր ճանճը տեսնում է , թե ինչպես են մեղուները մեղր պատրաստում։ Նստում է ծառին և միտք անում , թե ինչպե՞ս են մեղուները մեղր պատրաստում։ Մեղուն մոտենում է ճանճին և հարցնում՝ ինչի՞ մասին ես մտածում։ Ճանճը պատասխանում է՝ ցանկանում եմ մեղր պատրաստել։ Մեղուն նրան իր հետ տարավ մեղր պատրաստելու։ Մինչև ճանճը սովորեց մեղր պատրաստել՝ կետն արդեն որոշեց ննջել։ ճանճն իր պատաստած մեղրը տարավ կետի մոտ։ Երբ կետը տեսավ մեղրը՝ շատ ուրախացավ։ Մեղրն ուտելուց հետո ճանճն ու կետը սկսեցին խաղալ կետի ամենասիրելի խաղը։
Ի՞նչ ես սովորեցի այս հեքիաթից։
Եթե մարդ մի բան է ցանկանում, չպետք է նեղվի, որ չգիտի իչպես դա անել։ Որովհետև միշտ կգտնվի մեկը, որն իրեն կօգնի ու ամեն ինչ կստացվի։